Թրամփի խոսքով՝ Իրանը նախկինում ստացել է ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու հնարավորություն, սակայն չի օգտվել դրանից։ Նրա խոսքով՝ այժմ Վաշինգտոնը կանցնի Իրանի դեմ «երբևէ իրականացված ամենածանր տնտեսական գործողությանը»։
ԱՄՆ նախագահը նախազգուշացրել է նաև բոլոր երկրներին, որ եթե նրանց ֆինանսական կառույցները, ընկերությունները, օդանավակայանները կամ պետական մարմինները որևէ աջակցություն ցուցաբերեն Իրանին, դա «հսկայական տնտեսական հետևանքներ» կունենա։
«Նավթի մաքսանենգությունը, փոխանակման գծերը, կանխիկ դրամական փոխանցումները, փոխանակման կետերը, նավերի գրանցամատյանները, միջնորդ ընկերությունները՝ այս ամենը պետք է դադարեցվի հիմա»,– հայտարարել է Թրամփը։
Նրա խոսքով՝ նախատեսվող միջոցառումները պետք է փակեն Իրանի ֆինանսական և առևտրային այն ուղիները, որոնք կարող են ապահովել երկրի տնտեսության կենսունակությունը։
Թրամփը նաև հայտարարել է, որ Իրանը «երբեք միջուկային զենք չի ունենա»՝ նշելով, որ նոր միջոցառումները նպատակ ունեն սահմանափակել նաև Թեհրանի՝ աշխարհում ուժ և ազդեցություն ցուցադրելու հնարավորությունները։
