Թուրքիան մեզ սպառնում է պատերազմով. Հունաստանի արտգործնախարար

19.02.2022 - 12:41 դիտում

Թուրքիան շարունակում է հավակնել Հունաստանի որոշ կղզիների և գտնվում է մարտական պատրաստության մեջ. պատերազմի վտանգ կա։ Այդ մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։

«Թուրքիան մոլորակի միակ երկիրն է, որը հանդես է գալիս այլ երկրի դեմ պատերազմ հայտարարելու օգտին այն բանի համար, որ վերջինս կատարում է իր պարտավորությունները՝ հիմնվելով միջազգային ծովային իրավունքի վրա՝ 68 երկրների ստորագրած փաստաթղթի վրա»,- հայտարարել է Դենդիասը:

Նրա խոսքով՝ Անկարան շարունակում է ագրեսիվ և ապակայունացնող վարքագիծը:

«Թուրքիան օգտագործում է այս իրավիճակը, երբ բոլորի ուշադրությունը կենտրոնացած է այլ ուղղությամբ, և անիրական ու անօրինական պահանջներ է առաջ քաշում Հունաստանի ինքնիշխանության նկատմամբ»,- կարծում է Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Միևնույն ժամանակ Դենդիասը վստահեցրել է, որ Հունաստանը կպաշտպանի իր ինքնիշխանությունը, պետական շահերը և արժանապատվությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ