Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Աննա Կոստանյան 3.10.2025 - 12:24
3.10.2025 - 12:24 դիտում

Թուրքիայի նախագահականի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) տվյալներով՝ հոկտեմբերի 2-ին Մարմարա ծովի առափնյա Թեքիրդաղ նահանգի Մարմարաէրեղլիսի և համանուն քաղաքում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

Նշվում է, որ երկրաշարժը զգացվել է նաև Ստամբուլում, սակայն ինչպես ասվում է հայտարարության մեջ վնասների մասին ահազանգեր չեն ստացվել:

Ըդնգծվել է, որ համապատասխան ստորաբաժանումները դաշտային ուսումնասիրության աշխատանքներ են իրականացնում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ