Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցում է 19 հազարը

9.02.2023 - 19:37 դիտում

Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցում է 19 000-ը: Թուրքիայում զոհվել է 16 000-ից ավելի մարդ, վիրավորների թիվը հատել է 64 000-ը:

Սիրիայում վերջին տվյալով զոհվել է շուրջ 3000 մարդ, վիրավորների թիվը հատում է 5000-ը: Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից «Լուրերին» տեղեկացրել են, որ Թուրքիայում, նախնական տվյալով, հայազգի 9 զոհ կա, Սիրիայում թիվը չի փոխվել՝ 2-ն են:

Լրատվամիջոցների տվյալով՝ երկրաշարժ է գրանցվել Մուշ և Էրզրում քաղաքներում, ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից հայտնել են, որ երկրաշարժի պատճառով տուժել է շուրջ 23 միլիոն մարդ, այդ թվում՝ 1,4 միլիոն երեխա։

Կարմիր խաչից մտահոգություն են հայտնել, որ երկրաշարժից հետո Սիրիայում փլատակներում ավելի շատ մարդ կարող է մնալ, քան Թուրքիայում, ինչը պայմանավորված է Սիրիայում որոնողափրկարարական աշխատանքների համար անհրաժեշտ տեխնիկայի ոչ բավարար քանակով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ