Թուրքիայում հրշեջ ինքնաթիռ Է կործանվել

Աննա Կոստանյան 14.08.2021 - 16:56
14.08.2021 - 16:56 դիտում

Թուրքիայի արևելքում՝ Քահրամանմարաշ քաղաքի մոտ, հրշեջ ինքնաթիռ Է կործանվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Անձնակազմի 7 անդամների ճակատագիրն անհայտ է։ Անտառային տնտեսության վարչության տվյալներով ՝ կործանված ինքնաթիռը վարձակալվել է Ռուսաստանից։

Նշենք, որ տևական ժամանակ է` Թուրքիայի հարավային և արևմտյան շրջաններում չեն կարողանում մարել անտառային հրդեհները։

Ըստ վերջին տվյալների` անտառային հրդեհների հետևանքով մահացել է 8 մարդ, 864 տուժած կա:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ