Թուրքիայում հայ փրկարարները փլատակներից դիեր են դուրս բերում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Աննա Կոստանյան 9.02.2023 - 17:06
9.02.2023 - 17:06 դիտում

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ Կարո Փայլանը աղետի գոտուց տեղեկություններ է հայտնում հայ փրկարարների աշխատանքի մասին։

Փայլանը հայտնում է, որ Հայաստանից ժամանած և Ադիյաման քաղաքում աշխատող փրկարարական ջոկատը փլատակներից առայժմ դուրս են բերում անշնչացած մարմիններ և, ցավոք, վիրավորներ դեռ չեն հանդիպում։

 

 

Պոլսահայ պատգամավորը Twitter-ում տեղադրել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես են հայ փրկարարներն առաջին դիակը դուրս բերում քարաբեկորներից և հանձնում սգացող հարազատներին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ