Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

23.09.2023 - 18:03 դիտում

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել Է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (ԱՖԱԴ): X (նախկինում Twitter) սոցիալական ցանցում գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 11.22-ին Գեքսուն շրջանում: Երկրաշարժի օջախը գտնվել է 8,48 կմ խորության վրա:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ