Թուրքիայում գրանցել է կորոնավիրուսով վարակվածության ամենաբարձր ցուցանիշը

Աննա Կոստանյան 12.01.2022 - 17:48
12.01.2022 - 17:48 դիտում

Թուրքիայի առողջապահության նախարարությունը հրապարակել է հունվարի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների աղյուսակը, ըստ որի՝ գրանցվել է համավարակի տարածման սկզբից ամենաբարձր ցուցանիշը:

Այս մասին, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

Թուրքիայի առողջապահության նախարարության հրապարակած աղյուսակի համաձայն՝ մեկ օրում կատարվել է 430.253 թեստ, ինչի արդյունքում գրանցվել է 74.266 վարակված:

Ըստ աղյուսակի՝ Թուրքիայում պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ընդունած մարդիկ կազմում են Թուրքիայի 18 տարեկանից բարձր բնակչության 83,74 տոկոսը, իսկ առաջին չափաբաժին ընդունած մարդիկ՝ 92,08 տոկոսը:

24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացածների է թիվը կազմել է 137:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ