Թուրքիայում ավտոբուս է շրջվել, զոհվել է 8 մարդ, տուժել է առնվազն 36-ը

5.02.2023 - 15:27 դիտում

Թուրքիայում ավտոբուս է շրջվել, զոհվել է 8 մարդ, տուժել է առնվազն 36-ը: Այս Ռիա նովոստիի փոխնցմամբ հաղորդում է TGRT հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով ՝ ավտոբուսը Թուրքիայի հարավ-արեւելքում Դիարբեքիրից ուղեւորվում էր դեպի երկրի արեւմուտքում գտնվող Բոդրում հանգստավայր:

«Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով, որը տեղի է ունեցել Աֆյոնկարահիսար հարավային նահանգի Հայդարլի գյուղի մոտ, զոհվել է 8 մարդ, տուժել է 36-ը, շարունակվում են ավտոբուսի տակից երեք մարդու դուրս բերելու փորձերը», – հաղորդում է հեռուստաալիքը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ