ՃՏՊ Գյումրիում․ կան տուժածներ

5.02.2023 - 16:46 դիտում

Փետրվարի 5-ին, ժամը 11։00-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Կայարանամերձ հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180» (վարորդ` Հ. Ս.) և «BMW 325» (վարորդ` Հ. Ս.) մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ․ Մ․-ն (ծնված 1961 թ․) հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ․ որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահտել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ