Թուրքիայում անցկացվել են կրակային վարժանքներ. ermenihaber.am

Հրաչ Սահակյան 23.10.2020 - 00:15
23.10.2020 - 00:15 դիտում

ermenihaber.am: Թուրքիայի ցամաքային զորքերի մի շարք ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել են «Ազատ կրակ֊2020» կրակային պատրաստության վարժանքներ, որոնց ներկա են գտնվել պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը, հրամկազմ և այլ բարձրաստիճան զինվորականներ:

Վարժանքները, որոնց մասնակցել են տարբեր զորատեսակներից ընդհանուր առմամբ 1096 հոգանոց զինանձնակազմ, նպատակ են ունեցել զարգացնել զորքերի կրակային աջակցության համակարգումը: Նշվում է, որ վարժանքների ընթացքում կիրառվել է ընդհանուր առմամբ 37 զինատեսակ, որոնցից 4֊ը նոր–նոր են համալրել Թուրքիայի բանակի սպառազինությունը:

Ուշագրավ է, որ վարժանքների մեկնարկից առաջ հայտարարվել է, որ դրանք նվիրվում են Թուրքիայի ներսում ու սահմաններից դուրս «հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքն ու արյունը չխնայած զոհերին ու մարտիկներին»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ