Թուրքիայի տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 3, Գյումրիում՝ 3-4 բալ ուժգնությամբ

Աննա Կոստանյան 6.02.2023 - 15:28
6.02.2023 - 15:28 դիտում

Փետրվարի 6-ին՝ տեղական ժամանակով ժամը 14:24-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:24-ին), ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.05⁰ և արևելյան երկայնության 37.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա՝ Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 7․7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում 3 բալ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ