Ուժգին երկրաշարժի հետևանքով Հալեպում 4 հայ է զոհվել

Աննա Կոստանյան 6.02.2023 - 16:27
6.02.2023 - 16:27 դիտում

Ուժգին երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում զոհվածների թվում ազգությամբ 4 հայ կա։

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ Թուրքիայի Մալաթիա քաղաքում հայ ամուսիններ են զոհվել:

Երկրաշարժի հետևանքով նյութական վնասներ են կրել Հալեպի Կիլիկյան ճեմարանը և Մխիթարյան վարժարանը: Թուրքիայում վնասվել է Իսքենդերուն քաղաքում գտնվող հայկական եկեղեցին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ