Թուրքիայի արեւելքում 4,7 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել

Գոհար Ստեփանյան 15.12.2020 - 11:37
15.12.2020 - 11:37 դիտում

4,7 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Թուրքիայի արեւելքում: Այդ մասին հաղորդել Է Եվրոպայի միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 00:58-ին (Երեւանի ժամանակով 01:58): Էպիկենտրոնը գտնվում Է Վան քաղաքից 46 կիլոմետր դեպի հյուսիս: Օջախն ընկած Է ինը կիլոմետր խորության վրա:

Հնարավոր տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ