Թուրքական լիրան անկում է գրանցել՝ հասնելով պատմական նվազագույնի

4.12.2023 - 19:46 դիտում

Երկուշաբթի՝ դեկտեմբերի 4-ին թուրքական լիրան անկում է գրանցել՝ հասնելով պատմական նոր նվազագույնի: Թուրքական լիրայի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0,79%-ով՝ հասնելով 29,1292 լիրայի՝ համաձայն Forex միջազգային շուկայի տվյալների։ Կտրուկ թռիչքից երկու րոպե անց, սակայն, դոլարը վերադարձել է 29 լիրայից ցածր մակարդակի՝ 28,9406-ի:

Թուրքական արժույթը կորուստներ է ունեցել Թուրքիայում գնաճի մասին նոր տվյալների հրապարակման ֆոնին, գրում է РБК-ն։ Թուրքիայում սպառողական գների տարեկան գնաճը նոյեմբերին կազմել է 61,98 տոկոս՝ հոկտեմբերի 61,36 տոկոսի համեմատ, վկայում են երկրի պետական վիճակագրական գործակալության տվյալները:

Վերջին 12 ամսում դոլարի փոխարժեքը թուրքական լիրայի նկատմամբ աճել է մոտ 55%-ով։ Թուրքիայի կենտրոնական բանկի կողմից վերջին ամիսներին տոկոսադրույքների 6 բարձրացումը չի թուլացրել ճնշումն արժույթի վրա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ