«Դիլիջան» ազգային պարկում հրդեհի ծխացող օջախները հայտնաբերելու համար ԱԹՍ-ի միջոցով իրականացվում է օդային հետախուզում

4.12.2023 - 19:48 դիտում

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում հրդեհաշիջման աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։

Տեղում հրդեհի ծխացող օջախները հայտնաբերելու համար ԱԹՍ-ի միջոցով իրականացվում է օդային հետախուզում։

Տեղանքի առանձնահատկություններից և բարդությունից ելնելով՝ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ծառայողները։

Լեռնային հատվածներում, դժվարամատչելի և դժվարանցանելի վայրերում կիրառվում են հրդեհաշիջման առաջնային միջոցներ, ջրի օգտագործման համար նախատեսված սարքավորումներ՝ պայուսակով հեղուկացիրներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ