Թշնամական ուժերը պարբերաբար հրթիռակոծում են խաղաղ բնակավայրերը. պայքարը շարունակվում է նաև թիկունքում

Հրաչ Սահակյան 1.11.2020 - 23:34
1.11.2020 - 23:34 դիտում

Ստեփանակերտում պարբերաբար հնչող օդային տագնապը բնակչության իրազեկման համար է, կապված երկնային տիրույթում հայտնվող թշնամական օդուժի և սպասվող սպառնալիքի հետ։ Պայքարը շարունակվում է նաև թիկունքում։ Թշնամական ուժերը պարբերաբար հրթիռակոծում են խաղաղ բնակավայրերը։ Քիչ առաջ Մարտունին ենթարկվեց հերթական ռմբակոծության։ Այսօր հերաթական անգամ այստեղ կիրառվեց ռազմական ավիացիա և ավերածություններ ու նյութական վնասներ պատճառեց խաղաղ բնակչությանը։ Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ ԱՀ ԱԻՊԾ

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ