Թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր կանգնած են իրենց զբաղեցրած դիրքերում և Հայրենիքի պաշտպանության համար հերոսական ջանքեր են գործադրում. Արայիկ Հարությունյան

Գոհար Ստեփանյան 25.10.2020 - 18:32
25.10.2020 - 18:32 դիտում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ու Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանն այցելել են Արցախի հարավ-արևելյան հատված: Այս մասին Հարությունյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հարգելի ՛ հայրենակիցներ, այսօր Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և մեր երկրի անվտանգության համակարգի մյուս պատասխանատուների հետ այցելել էինք Հանրապետության հարավ-արևելյան հատված: Տեղում քննարկել ենք այն հիմնական անելիքները, որոնք պետք է զսպեն թշնամու լկտի և ագրեսիվ գործողությունները և հասցնեն նրան անդառնալի կորուստներ»,- գրել է Հարությունյանը:

Նախագահը հավելել է, որ, թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր կանգնած են իրենց զբաղեցրած դիրքերում և Հայրենիքի պաշտպանության համար հերոսական ջանքեր են գործադրում:

«Փա ՛ռք մեր ժողովրդի քաջազուն զավակներին, որոնց սխրանքների շնորհիվ ամուր կանգնած ենք մեր հողին»,- եզրափակել է Արցախի նախագահը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ