Թբիլիսիում ցուցարարները ներխուժել են Վրաստանի նախագահի նստավայր

4.10.2025 - 20:28 դիտում

Թբիլիսիում ՏԻՄ ընտրությունների դեմ զանգվածային բողոքի ակցիաները շարունակվում են: Քվեարկությունը դեռ չավարտված՝ ցուցարարներն ամբողջությամբ փակել են Ռուսթավելու պողոտան և հարակից Ազատության հրապարակը:

Բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժել են Վրաստանի նախագահի նստավայր: Իրավապահները նրանց դեմ կիրառել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ:

Ավելի ուշ Վրաստանի հատուկջոկատայինները կարողացել են ցուցարարներին հեռացնել նախագահական նստավայրից և շրջափակել այն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ