Ըստ կտրոնների տրամադրվող ապրանքատեսակները Արցախի քաղաքացիները կարող են ձեռք բերել հունվարի 20-ից

Աննա Կոստանյան 20.01.2023 - 10:26
20.01.2023 - 10:26 դիտում

Արցախի ԳԳԱ հիմնադրամը տեղեկացնում է, որ ըստ կտրոնների տրամադրվող ապրանքատեսակները քաղաքացիները կարող են ձեռք բերել հունվարի 20-ից մայրաքաղաքի և շրջանների բոլոր խանութներից։

«Տեղեկացնում ենք նաև ,որ նշված ապրանքատեսակները առկա են լինելու նաև բոլոր համայնքների խանութներում և կարիք չկա ,որպեսզի այս կամ այն համայնքի բնակիչները գնումները կատարեն շրջկենտրոնի կամ մայրաքաղաքի խանութներից։

Ավելորդ քաշքշուկից կուտակումներից խուսափելու համար,հաշվի առնելով նաև դիզվառելիքի պակասը ցանկալի է ,որպեսզի համայնքի բնակիչները գնումները կատարեն հենց համայնքում գտնվող խանութներից։

Խնդրում և հորդորում ենք գնումները կատարել առանց խուճապի և առանց միմյանց համար արհեստական բարդություններ ստեղծելու։

Հավաստիացնում ենք ,որ նշված ապրանքատեսակների քանակը ըստ շնչի տրամադրված կտրոններով ձեռք բերելու դեպքում կբավականացնի բոլորին ,ուստի,խուճապի մատնվելու և անհարկի գնումներ կատարելու կարիք չկա»,- հայտնում են ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից։

Արցախի մայրաքաղաքում և շրջաններում տրամադրվող ապրանքների ժամանակացույցը` ստորև:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ