Ընդդիմադիրները շրջափակել են Երևանի քաղաքապետարանի շենքը

Աննա Կոստանյան 11.05.2022 - 18:25
11.05.2022 - 18:25 դիտում

Այսօր առավոտյան ժամը 12։00–ին Երևանում մեկնարկել էր ընդդիմության անհնազանդության ակցիաները։ Այսօր 16։00–ին Ֆրանսիայի հրապարակում հրավիրվել էր հանրահավաք։

Երթի մասնակցիները շրջափակել են Երևանի քաղաքապետարանի մուտքերը։ Արթուր Վանեցյանը նրանց հորդորեց շրջափակել բոլոր մուտքերը, իսկ առաջին շարքում խնդրեց, որ լինեն պատգամավորները։

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հորդորեց փակել միայն շենքի մուտքերը, ներս չմտնել։ Ոստիկանության ուժերը փորձեցին արգելել շրջափակումը, սակայն չստացվեց։

Այս պահին քաղաքապետարանը շարունակում է շրջափակված մնալ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ