Ընդդիմադիրները բողոքի ակցիա անցկացրեցին ՀՀ նախագահական նստավայրի դիմաց

Աննա Կոստանյան 20.05.2022 - 10:57
20.05.2022 - 10:57 դիտում

«Դիմադրության» շարժման անդամները և նրանց համակիրները բողոքի ակցիա անցկացրեցին ՀՀ նախագահական նստավայրի դիմաց:
ցուցարարները առավոտյան Ֆրանսիայի հրապարակից երթով հասել էին նախագահական նստավայրի մոտ, որտեղ պետք է տեղի ունենար պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի դիմավորման պաշտոնական արարողությունը և հանդիպումը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

Ցուցարարներն այս պահին երթով շարժվում են դեպի «Արմենիա Մարիոթ» հյուրանոց: «Դիմադրության» շարժման անդամ Աննա Գրիգորյանը կոչ արեց միանալ իրենց «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ, որտեղ շարունակելու են իրենց ակցիան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ