Ըմբիշ Մալխաս Ամոյանը նվաճեց արծաթե, իսկ Սլավիկ Գալստյանը` բրոնզե մեդալ. Եվրոպայի առաջնություն

Աստղիկ Խաչատրյան 25.04.2021 - 22:40
25.04.2021 - 22:40 դիտում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները ևս երկու մեդալ նվաճեցին Վարշավայում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

Նախ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը 1 րոպե 56 վայրկյանում 9:0 հաշվով հաղթեց մոլդովացի Միխաիլ Սավային և դարձավ Եվրոպայի բրոնզե մեդալակիր:

72 կգ քաշային Մալխաս Ամոյանը եզրափակիչ մրցամարտում փորձեց առաջին անգամ հաղթել մեծահասակների խոշոր մրցաշարում, սակայն այս անգամ ավելի ուժեղ գտնվեց վրացի փորձառու ըմբիշ Շմագի Բոլկվաձեն, որը միավորներով հաղթեց 4:1 հաշվով և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Մեր մարզիկը ստիպված բավարարվեց արծաթե մեդալով:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն այլևս մասնակից չունի առաջնությունում: Հիշեցնենք, որ երեկ բրոնզե մեդալ էր նվաճել 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ