Ամեն մի տնկված շիվ իր մեջ նոր կյանքի խորհուրդ ունի. Նազելի Բաղդասարյան

Աստղիկ Խաչատրյան 25.04.2021 - 21:22
25.04.2021 - 21:22 դիտում

Այսօր ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանն այցելել է Ախուրյան խոշորացված համայնքի բնակավայրեր։

«Այսօր «Քաղաքացու օրվա» խորհրդով այցելել եմ Ախուրյան խոշորացված համայնքի Ախուրյան, Կառնուտ, Բասեն բնակավայրեր։ Ինչպես եւ միշտ առաջին կանգառը մեր անմահացած հերոսների մոտ էր, խոնարհումն ու հարգանքի տուրքը բոլորիս պարտքն է» – գրում է պատգամավորը։

«Այնուհետև տարբեր համայնքներում մասնակցել եմ համապետական ծառատունկին։ Հատկապես մատաղ սերնդի ակտիվ մասնակցությունը հայրենիքի հանդեպ սիրո եւ հոգատարության դրսեւորումն է։ Ծառատունկին մասնակցում էին նաեւ 44 պատերազմում վիրավորում ստացած մեր քաջորդիները։ Ամեն մի տնկված շիվ իր մեջ նոր կյանքի խորհուրդ ունի։ Ծառատունկ՝ ապրելու եւ ապրեցնելու համար:
Քանզի ապագա կա՛, կա՛ ապագա եւ այն կերտելու ենք միասին»։

Այսօր «Քաղաքացու օրվա» խորհրդով այցելել եմ Ախուրյան խոշորացված համայնքի Ախուրյան, Կառնուտ, Բասեն բնակավայրեր։ Ինչպես եւ…

Опубликовано Nazeli Baghdasaryan / Նազելի Բաղդասարյան Воскресенье, 25 апреля 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ