Էրդողան. «Ոչ մեկի ձեռքերը չեն կարող հասնել Գազային»

Աննա Կոստանյան 30.10.2023 - 18:14
30.10.2023 - 18:14 դիտում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 29-ին Թուրքիայի Հանրապետության օրվա տոնակատարության շրջանակներում ուղերձներ է հղել։ Էրդողանի խոսքերը լայն հնչեղություն են ստացել համաշխարհային լրատվամիջոցներում։

Անդրադառնալով Գազայում տեղի ունեցող իրադարձություններին՝ Էրդողանն ասել է. «Բալկաններից մինչ Կովկաս, Ասիայից մինչ Աֆրիկա, Թուրքեստանից մինչ Պաղեստին, որտեղ կա աչքն արցունքոտ ճնշված, տուժած և կարիքավոր որևէ մեկը, նրանց օգնության հասնողը, ձեռքից բռնելով վեր հանողը, հոգսը թեթևացնողը Թուրքիան է, այս ազգն է։ Մենք մեր այդ վարվելակերպն ավելի վաղ ցույց ենք տվել Կորեայում, Կիպրոսում, Իրաքում, Սիրիայում, Լիբիայում, Եմենում, իսկ ամենավերջում էլ՝ Ղարաբաղում։ Այսօր էլ միևնույն խելամիտ դիրքորոշումն ենք դրսևորում Պաղեստինի և Գազայի համար, որոնց մասին Ղազին (Մուստաֆա Քեմալը – խմբ.) ասել էր՝ «որևէ մեկը չի կարող ձեռք տալ»։ Երեկ անցկացված Պաղեստինի մեծ հանրահավաքն էլ դրա մի մասն էր»։

Միջազգային մամուլը լայնորեն անդրադարձել է Էրդողանի այս ելույթին։ Մասնավորապես «CNN»-ի հունական ծառայությունը Թուրքիայի նախագահի ելույթը ներկայացրել է «Էրդողանը Հանրապետության տոնին. Ոչ մեկի ձեռքերը չի կարող հասնել Գազայի հատվածին» վերտառությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ