Էրդողանի գլխավորությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը կքննարկվի

6.08.2023 - 22:24 դիտում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ օգոստոսի 7-ին նախագահական կաբինետի նիստ կանցկացվի։

Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ օրակարգում ընդգրկված են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։

Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ներքին և արտաքին քաղաքականության գործընթացները, իսկ առաջնահերթ թեմաներից են լինելու տնտեսությունը և ահաբեկչական կազմակերպությունների անդամների գործողություններն արևմտյան որոշ երկրներում։ Բացի այդ, արտաքին քաղաքականության առաջատար թեմաներից մեկը կլինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սպասվող այցը Թուրքիա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ