Էրդողանը ցանկանում է թուրքերենը համաշխարհային լեզու դարձնել

Աննա Կոստանյան 17.02.2021 - 14:26
17.02.2021 - 14:26 դիտում

Թուրքերենը պետք է միջազգային հաղորդակցության լեզուներից մեկը դառնա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ 13–րդ դարի թուրք գրող Յունուս Էմրեին մահվան 700-րդ տարելիցին նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցառման բացման արարողության ընթացքում։ Այս մասին հայտնում է minval.az–ը։

«Յունուս Էմրեի մահվան 700-րդ տարելիցի կապակցությամբ մենք սկսում ենք արշավ, որը կոչվում է «Թուրքերենը` համաշխարհային լեզու», – ասել է Էրդողանը։

Նրա խոսքով, արշավը կիրականացվի 2021 թվականի ընթացքում կայանալիք 224 միջոցառումների միջոցով, որին կմասնակցեն 18 նախարարություններ և գերատեսչություններ, ինչպես նաև հասարակական կազմակերպություններ:

Իր խոսքում Էրդողանը շեշտել է՝ թուրքերենը պաշտպանելու, պահպանելու և զարգացնելու անհրաժեշտությունը, քանի որ օտար լեզուների նկատմամբ հետաքրքրության աճն սպառնում է թուրքերենին։

Նա նշել է․ «Հայրենիքը նախ պաշտպանում է լեզուն, հետո նոր բանակը: Այդ պատճառով մենք պետք է պահպանենք մեր թուրքերենը: Քանի դեռ մեր լեզուն կորցնում է իր ազդեցությունը, մենք չենք կարող մեր քաղաքակրթական և մշակութային սահմանների սահմանափակումը կանխել քարտեզի վրա սովորական փոփոխություններ անելով», – շեշտել է Էրդողանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ