Էրդողանը Մակրոնին խորհուրդ է տվել «գործ չունենալ Թուրքիայի հետ»

Հրաչ Սահակյան 12.09.2020 - 22:01
12.09.2020 - 22:01 դիտում

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով «Անադոլու» թուրքական պետական գործակալությանը, թուրք առաջնորդի նման արձագանքի համար պատճառ է հանդիսացել Մակրոնի հայտարարությունը, որով նա ԵՄ-ին կոչ էր անում ավել կոշտ լինել Անկարայի նկատմամբ:

Միևնույն ժամանակ ֆրանսիացի նախագահը շեշտել էր, որ խոսքը հենց Թուրքիայի ղեկավարության մասին է, ոչ թե ժողովրդի, որը, Մակրոնի կարծիքով, «արժանի է ավելիին, քան Էրդողանի կառավարությունն է»: Բացի այդ, Մակրոնը հայտարարել էր, որ Թուրքիան այլևս գործընկեր չէ Միջերկրածովյան տարածաշրջանում: «Գործ չունեք Թուրքիայի և թուրք ժողովրդի հետ»,- հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով 1980 թվականի սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած հեղափոխության 40-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:

Նա նաև մեղադրել է Մակրոնին պատմություն չիմանալու մեջ: «Դուք չեք կարող մեզ մարդասիրության դասեր տալ»,- շեշտել է Էրդողանը՝ հիշեցնելով Ալժիրի անկախության պատերազմի և Ռուանդայի ցեղասպանության մասին:

Վերջին շաբաթներին կտրուկ սրվել են հարաբերություններն Աթենքի և Անկարայի միջև, ինչը պայմանավորված է Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում թուրքական նավի սեյսմիկ ուսումնասիրությունների իրականացմամբ․ այդ տարածքը Հունաստանը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ