Հայաստանում Ինտերպոլն առաջին անգամ կին կղեկավարի

Աննա Կոստանյան 12.09.2020 - 19:12
12.09.2020 - 19:12 դիտում

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով՝ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Նարինե Հակոբյանը: Լուրը հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունը։ Այս պաշտոնը թափուր էր մնացել Արա Ֆիդանյանի՝ ՀՀ փոխոստիկանապետ նշանակվելուց հետո: Սա առաջին անգամն է, երբ Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն կին է ղեկավարում։

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ