Անտառային հրդեհների հետևանքով ԱՄՆ-ում նվազագույնը 28 մարդ է մահացել

Գոհար Ստեփանյան 13.09.2020 - 10:12
13.09.2020 - 10:12 դիտում

ԱՄՆ արևմտյան նահանգներում նվազագույնը 28 մարդ է մահացել վերջին շաբաթներին մոլեգնած անտառային հրդեհների հետևանքով: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով CNN հեռուստաալիքին:

Ամենամեծ թվով զոհեր եղել են Կալիֆոռնիա նահանգում, որտեղ CNN-ի հաշվարկներով, հրդեհը խլել է 19 մարդու կյանք: Նրանց մեծ մասը մահացել է վերջին մի քանի օրերին:

Ամերիկյան արևմտյան նահանգներում ընդհանուր ավելի քան 100 հրդեհ է արձանագրվել, որոնցից մի քանիսն իրենց զբաղեցրած մակերեսով ռեկորդային ցուցանիշներ են գրանցել: Ամենածանր իրավիճակը Կալիֆոռնիայում է, ինչպես նաև Օրեգոնում և Վաշինգտոնում: Այդահո նահանգում գրանցված հրդեհների ընդհանուր մակերեսը, Հրդեհների ազգային միջգերատեսչական կենտրոնի տվյալներով, կազմում է ավելի քան 1.9 միլիոն հա:

Շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջադ Դիրը հայտնել է այն մասին, որ սեպտեմբերի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կուղևորվի Կալիֆոռնիա, որտեղ կլսի տեղի իշխանությունների՝ անտառային հրդեհների հետ կապված զեկույցը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ