Էրդողանը Բաքվում անցկացվող շքերթին Հայաստանին կոչ է արել «խելքի գալ»

Աննա Կոստանյան 10.12.2020 - 17:26
10.12.2020 - 17:26 դիտում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում անցկացվող շքերթին Հայաստանին կոչ է արել խելքի գալ, հայտնում է ТАСС-ը:

«Հայաստանը պետք է խելքի գա: Հայ քաղաքական գործիչները, սփյուռքը դատապարտել են իրենց ժողովրդին դժբախտության: Եթե հայ ժողովուրդը կարողանա դասեր քաղել ղարաբաղյան պատերազմից, տարածաշրջանում նոր դարաշրջան կսկսվի», – ընդգծել է Թուրքիայի ղեկավարը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաքվի Ազատության հրապարակում սկսվել է Հաղթանակի շքերթը: Միջոցառմանը ներկա էին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Շքերթին մասնակցում են նաև թուրք զինվորներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ