Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը սկսել է իր աշխատանքը

Աստղիկ Խաչատրյան 14.03.2021 - 15:20
14.03.2021 - 15:20 դիտում

Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ից Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը սկսել է իր աշխատանքը, և հետևաբար, ՀՀ մուտքի արտոնագրերի (վիզաների) դիմումներ Բաղդադում ՀՀ դեսպանությունն Իրաքյան Քուրդիստանից այլևս չի ընդունելու։

Վիզաների դիմումներն Իրաքյան Քուրդիստանից այսուհետև ընդունելու է միայն Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, հեռախոս՝ 0751 927 9793:

ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը Էրբիլում տեղի էր ունեցել փետրվարի վերջին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ