Զինվորի տան տղաներից ևս 11-ն աշխատանքի է անցել ավիացիայի ոլորտում

Աննա Կոստանյան 7.07.2022 - 12:52
7.07.2022 - 12:52 դիտում

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Զինվորի տան տղաներից ևս 11-ը աշխատանքի է անցել ավիացիայի ոլորտում։

«Զինվորի տան և քաղավիացիայի կոմիտեի գործակցության արդյունքում այս անգամ մեր տղաներից յոթն ընդունվել է ավիացիոն անվտանգության, 4-ը՝ հաշվառման բաժին։

Այսպիսով, այս ծրագրի շնորհիվ մեր տղաներից գրեթե երեսունն արդեն աշխատում է «Զվարթնոց» օդակայանում և ավիացիայի ոլորտի տարբեր բաժիններում»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ