Զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան շրջվել է. 11-ը տեղափոխվել են հիվանդանոց

Աննա Կոստանյան 7.06.2022 - 13:46
7.06.2022 - 13:46 դիտում

Վայոց ձորի մարզում այսօր՝ առավոտյան ժամը 10։40-ի սահմանում, Երևան-Մեղրի ավտոճանապարհին պաշտպանության նախարարության՝ զինծառայողների տեղափոխող ավտոմեքենան շրջվել է:

ՊՆ-ից «Լուրերին» հայտնած տեղեկության համաձայն՝ վթարի հետևանքով 11 զինծառայողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Զինծառայողներից մեկը կողի կոտրվածք ունի, մյուսների վիճակը բավարար է, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի հանգամանքները պարզելու համար Ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ