Զինծառայողներն այցելել են գրականության և արվեստի թանգարան

21.02.2022 - 19:21 դիտում
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նախաձեռնությամբ փետրվարի 20-ին մեկնարկել է«Զինծառայողների կիրակնօրյա այցելություն թանգարան» երկամսյա ծրագիրը։ Զինծառայողները շրջել են թանգարանում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին։
Նմանաբնույթ այցելությունները հնարավորություն են ընձեռում ժամկետային զինծառայողներին հաղորդակից
դարձնել արվեստի գործերին, պատմությանը, գրականության մեծագույն դեմքերի գործունեությանն ու
ստեղծագործություններին՝ առավել բովանդակալից դարձնելով նրանց հանգստի ու ժամանցի կազմակերպումը։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ