Զեյնալլիի նկատմամբ Հայաստանի պահանջով միջազգային հետախուզում է հայտարարված՝ սպանության մեղադրանքով. ՀՀ ՆԳՆ

Աստղիկ Խաչատրյան 21.02.2024 - 13:52
21.02.2024 - 13:52 դիտում

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալել են ադրբեջանցի Քյամիլ Զեյնալլիին: Հայաստանի Ներքին գործերի նախարարությունից «Լուրերին» փոխանցել են, որ Զեյնալլիի նկատմամբ Հայաստանի պահանջով՝ միջազգային հետախուզում է հայտարարված՝ սպանության մեղադրանքով:

Ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն հայտնել են, որ նրան մեղադրում են սպանության սպառնալիքի, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ ունեցվածքը ոչնչացնելու, սեռական բնույթի գործողությունների դրդելու համար:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Զեյնալլին 44-օրյա պատերազմի ընթացքում ԼՂ տարածքում իրականացրել է պատերազմական հանցագործություններ, ինչպես նաև ներգրավված է եղել 2020 թ. հուլիսին ՌԴ տարածքում հայերի դեմ ադրբեջանցիների հարձակումների կազմակերպման և համակարգման մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ