ՃՏՊ Թալին քաղաքի խաչմերուկի մոտակայքում. կան տուժածներ և զոհ

Աստղիկ Խաչատրյան 21.02.2024 - 15:58
21.02.2024 - 15:58 դիտում

Փետրվարի 21-ին՝ ժամը 12։42-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին քաղաքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 71-րդ կմ-ին Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Գ., ծնված 1968 թ․) բախվել է կայանած Howo մակնիշի բեռնատարին (վարորդ` Վ. Ն., ծնված 1965 թ․). Opel մակնիշի ավտոմեքենայի ուղևորը մահացել է։
Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը՝ Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը և մյուս ուղևոր Ս. Ա.-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող մեքենային:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ