Զելենսկին և Էրդողանը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության հարցեր

8.07.2023 - 12:11 դիտում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպման ժամանակ քննարկել են երկու երկրների համատեղ նախագծերը։

«Դրանք վերաբերում են համագործակցությանը ռազմարդյունաբերական ոլորտում, տեխնոլոգիաների զարգացմանը, անօդաչու թռչող սարքերի արտադրությանը, ռազմավարական այլ ոլորտներին։ Ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ»,- հանդիպումից հետք հայտարարել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Էրդողանի հետ մանրամասն քննարկել են իրավիճակը Եվրոպայում, մասնավորապես՝ Սևծովյան տարածաշրջանում: Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիային Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը մշտապես աջակցելու համար:

«Իհարկե, այսօր անդրադարձանք ՆԱՏՕ-ի շրջանակներում մեր համագործակցության առանցքային հարցերին, մասնավորապես՝ Վիլնյուսում կայանալիք դաշինքի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։ Ես զրույցի ընթացքում բարձրացրել եմ Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու հարցը, և ուրախ եմ, որ նախագահ Էրդողանն ասել է, որ Ուկրաինան արժանի է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ»,- եզրափակել է Ուկրաինայի նախագահը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ