Զախարովան չի անդրադարձել ԱՊՀ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետի մասնակցությանը վերաբերող խոսակցություններին

Աննա Կոստանյան 29.11.2023 - 14:44
29.11.2023 - 14:44 դիտում

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի մեկնաբանել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը՝ ԱՊՀ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետի մասնակցությանը վերաբերող ազդակների մասին:

«Ինձ թվում է՝ պետք է հիմնվել ոչ թե հույսերի, այլ կոնկրետ փաստերի վրա և դիրքորոշում ձևավորել՝ ելնելով իրականությունից։ Եկեք սպասենք որոշակի գործողությունների և այդ ժամանակ մեկնաբանենք»,- ասել է Զախարովան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ