Երևան է ժամանել ռուս խաղաղապահներ տեղափոխող 2 ինքնաթիռ

Գոհար Ստեփանյան 15.11.2020 - 10:39
15.11.2020 - 10:39 դիտում

Երևան են ժամանել 2 ռուսական ռազմատրանսպորտային Ан-124 ինքնաթիռ, որոնք տեղափոխել են խաղաղապահների և զրահատեխնիկա՝ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ գործողության շրջանակներում: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Ինքնաթիռները տեղափոխել են 10 БТР-82А զրահամեքենա, նյութա-տեխնիկական ապահովման միջոցներ և խաղաղապահ միավորման շուրջ 30 զինծառայողների»,- ասված է հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ