Երևան է ժամանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը

Գոհար Ստեփանյան 5.05.2021 - 20:39
5.05.2021 - 20:39 դիտում

Երկօրյա աշխատանքային այցով Երևան է ժամանել Ռուսաստանի արտգործնախարարը: Սերգեյ Լավրովին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:

Վաղը ՀՀ արտգործնախարարությունում կկայանա Լավրովի և Այվազյանի հանդիպումը, որից հետո նախատեսված է հանդիպում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ