Երևանում 74–ամյա բնակիչը ընկել է 10-րդ հարկից

Գոհար Ստեփանյան 7.05.2021 - 11:59
7.05.2021 - 11:59 դիտում

Երևանում 74–ամյա բնակիչը ընկել է 10-րդ հարկից: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է մայիսի 7-ին, ժամը 06։17-ին։ Տեղեկացրել են, որ Երևանի Ադոնցի փողոցի թիվ 17 շենքի 10-րդ հարկից քաղաքացի է ընկել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Շենքի բակում հայտնաբերվել է նույն շենքի 10-րդ հարկի բնակիչ Ս․ Ս․-ի (ծնված 1947 թ․) դին։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և քաղաքացու դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ