Երևանում 72-ամյա պացիենտը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած

Գոհար Ստեփանյան 7.04.2021 - 11:17
7.04.2021 - 11:17 դիտում
Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել: 72-ամյա պացիենտներից մեկը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած:
Տղամարդը ստացիոնարում բուժման ընթացքում հրաժարվել է բժշկական օգնությունից: Հոգեբանի հետ բազմաթիվ զրույցներից հետո վերջինս նույնպես չի փոխել իր կարծիքը և դարձյալ հրաժարվել է բուժումից: Լուսադեմին գտել
են նրա դին:
Այժմ տեղում աշխատում է ոստիկանությունը հանգամանքները պարզելու համար:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ