Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մանկական ուղեղային կաթվածի վիրահատություններ կիրականացվեն

Աստղիկ Խաչատրյան 16.02.2026 - 20:39
16.02.2026 - 20:39 դիտում

Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մանկական ուղեղային կաթվածի վիրահատություններ կիրականացվեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Ընդգծվում է, որ Չինաստանի Շանհայ քաղաք այցի շրջանակում երկու քաղաքների մանկական հիվանդանոցների միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որն էլ հնարավորություն կտա իրագործել մանկական ուղեղային կաթվածի վիրահատական և վերականգնողական բուժումը:

Այցի ընթացքում Երևանի և Շանհայի մասնագետները կատարել են համատեղ վիրահատություն, նույնը նախատեսվում է նաև Երևանում, ինչը տարածաշրջանում առաջին հնարավորությունն է:

Մոտ 24 մլն դրամ արժողությամբ սարքավորումները կտրամադրի չինական կողմը, վերականգնողական բուժումը տեղի կունենա «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի համապատասխան բաժանմունքում:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ