Երևանի ռեստորաններից մեկի հետնամասում դանակահարել են չորս հոգու

Աննա Կոստանյան 25.08.2021 - 14:49
25.08.2021 - 14:49 դիտում

Քաղաքացուց օգոստոսի 25-ին, ժամը 00:24-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Տիչինա փողոցում գտնվող ռեստորաններից մեկի հետնամասում դանակահարել են չորս հոգու:

Պարզվել է, որ Երևան քաղաքի Շերամի փողոցից մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երեք տղամարդ:

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի 41 տարեկան բնակիչ է:

Հարուցվել է քրեական գործ::

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվումն են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ

քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով

սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ