Եվս մեկ միջադեպ՝ Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ

Աննա Կոստանյան 25.08.2021 - 14:41
25.08.2021 - 14:41 դիտում

Եվս մեկ միջադեպ է Ազգային ժողովում գրանցվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ:

Հակոբյանը, անավարտ թողնելով ելույթը, իջել է ամբիոնից ու շարժվել դեպի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շարքեր:

Նիստը նախագահողը դարձյալ հարկադրված է եղել ընդմիջում հայտարարել:

Հիշեցնենք՝ արդեն երկրորդ օրն է՝ Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկվում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ընթացքում շիշ էր նետել նրա ուղղությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ