Երկրաշարժ Ելփին գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք

Աննա Կոստանյան 5.05.2021 - 14:32
5.05.2021 - 14:32 դիտում

Մայիսի 5-ին՝ տեղական ժամանակով ժամը 13:16-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 09:16-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.83⁰ և արևելյան երկայնության աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան-Նախիջևան սահմանային գոտի` Վայոց ձորի մարզի Ելփին գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզի Զանգակատուն, Լանջառ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Ելփին գյուղից 14 կմ հյուսիս-արևմուտք երկրաշարժ է տեղի ունեցել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ