Երկրաշարժ՝ Ինդոնեզիայում. կան 34 զոհ, ավելի քան 600 վիրավոր

Գոհար Ստեփանյան 15.01.2021 - 10:15
15.01.2021 - 10:15 դիտում

Ինդոնեզիայում վերջին 24 ժամվա ընթացքում 34 մարդ է մահացել երկրաշարժի հետևանքով, ավելի քան 600-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»:
Ավելի վաղ  «Ֆրանս պրեսս» գործակալությունը հայտնել էր 26 զոհի մասին:
Հինգշաբթի Ինդոնեզիայում գրանցվել է համապատասխանաբար 5,7 և 6,2 բալ ուժգնությամբ երկու հզոր երկրաշարժ: Ավելի վաղ հաղորդվում էր 7 զոհի և 600 վիրավորի մասին:

Ինդոնեզիայի օդերևութաբանության և երկրաֆիզիկայի գործակալության ղեկավար Դվիկորիտա Կարնավատին հայտարարել է, որ այս երկրաշարժերից հետո երկրում տեղի է ունեցել առնվազն 26 հետցնցում: Նա նախազգուշացրել է ցունամիի վտանգի մասին` մեկ այլ՝ ավելի հզոր երկրաշարժի դեպքում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ