Երկուշաբթի օրվանից դպրոցներում դասերը վերսկսվում են 3-12-րդ դասարանցիների համար. Ժաննա Անդրեասյան

8.01.2022 - 15:43 դիտում
Քանի որ շփոթեցնող վերնագրերով լուրերը չեն դադարում, հիշեցնեմ՝ երկուշաբթի օրվանից դպրոցներում դասերը վերսկսվում են 3-12-րդ դասարանցիների համար, առկա ձևաչափով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«1-2-րդ դասարանցիները ևս երկու շաբաթ ձմեռային արձակուրդ ունեն։

Ի դեպ, կուզեի լսել մանկավարժների և ծնողների կարծիքը՝ 1-2-րդ դասարանցիներին ձմռանը մեկ ամիս տևողությամբ արձակուրդ տալու մասին։ Արդյոք այդ տևողությունն արդարացվա՞ծ է»,- գրել է Անդրեասյանը:

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ