Եվրոպական համալսարանը անդամակցում է եվրոպական ու միջազգային կրթական կառույցներին և առաջարկում է մեկամյա կրթական ծրագիր, որը հնարավորություն է տալիս ուսանել գործընկեր երկրներում ու ստանալ կրկնակի դիպլոմ։
Մասնաճյուղում արդեն մեկնարկել են հեռակա ուսուցման ընդունելությունները` տարբեր մասնագիտություններով, ուստի մնում է դառնալ Եվրոպական համալսարանի Գյումրու մասնաճյուղի այն մասնիկը, որ իր ներդրումներով կհամալրի ու կզարգացնի բուհի հաջողությունների շքերթը։
